1506 դիտում
12:51 04-08-2015
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամները հանդիպել են Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների հետ
Համահայկական ամառային 6-րդ խաղերի առիթով Երևան ժամանած ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամներ Վարդան Կարպետյանն ու Պաուլա Դիվանեն հանդիպել են Երևանի ավագանու հանրապետական խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանի և խմբակցության անդամ, ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության ատենապետ Հրաչյա Շմավոնյանը:
Ողջունելով Գլենդելի պատվիրակության անդամներին՝ Սերգեյ Մկրտչյանն ու Նաիրա Նահապետյանը նրանց համառոտ ներկայացրել են Երևանի կառավարման մոդելը, առաջնահերություններն ու ծրագրերը:
Ներկայացվել են նաև Երևանի ավագանու կառուցվածքն ու գործունեությունը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարպետյանն իր հերթին ներկայացրել է Գլենդելի կառավարման մոդելն ու ռազմավարությունը` նշելով, որ քաղաքային խորհուրդը բաղկացած է 5 անդամից, որոնցից էլ ընտրվում է քաղաքապետը:
Վերջինս թվարկել է նաև այն բոլոր կրթամշակութային միջոցառումները, որոնք միտված են հայապահպանության գաղափարին: Խոսելով Երևանի մասին տպավորություններից՝ Վարդան Կարպետյանը հատկանշել է, որ տպավորված է մայրաքաղաքի կանաչապատումով և նախորդ այցերի համեմատ նկատված դրական մի շարք զարգացումներով: Նաիրա Նահապետյանը շնորհակալություն է հայտնել Գլենդելի հայ համայնքի հանդեպ տածած ուշադրության ու իրականացվող ծրագրերի համար: Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել Երևանի և Գլենդելի փոխգործակցությունն առավել առարկայական դարձնելու վերաբերյալ և նախանշել համագործակցության մի շարք ուղղություններ: Հանդիպման ավարտին Սերգեյ Մկրտչյանն ու Նաիրա Նահապետյանը հաջողություն են մաղթել Գլենդելի թիմին`համահայկական ամառային 6-րդ խաղերում:
Նմանատիպ նյութեր
1546 դիտում
16:59 29-10-2016
Երևանի ավագանու անդամները հանդիպել են Մոսկվայի քաղաքային դումայի անդամների հետ
4677 դիտում
16:00 07-07-2018
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները հյուրընկալվել են Թբիլիսիի քաղաքային խորհրդում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1936 դիտում
13:47 09-07-2016
Տարոն Մարգարյանը հանդիպել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Գարպետյանի հետ
Այս բաժնից
652 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
586 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ