Տաջիկստանի տարածքի 90 տոկոսը մնացել է առանց էլեկտրականության
Տաջիկստանի տարածքի գրեթե 90 տոկոսը մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Էներգահամակարգում տեղի ունեցած վթարի պատճառով այսօր երեկոյան հոսանքազրկվել է Տաջիկստանի գրեթե բոլոր կառույցները, հիմնարկությունները, բնակելի շենքերն ու ուսումնական հաստատութունները, փողոցային լուսավորությունը, ճանապարհների լուսացույցները, հեռուստատեսային աշտարակը, ինչպես նաև հիվանդանոցները, հյուրանոցները:
Էլեկտրականության համատարած անջատման մասին որևէ նախազգուշացում չի եղել։
Վթարի պատճառները դեռ հայտնի չեն։ Նախնական տվյալներով անսարքություններ են եղել Նուրեքի ՀԷԿ-ում, որը գտնվում է մայրաքաղաք Դուշանբեից 100 կմ արևելք։