Լուգանսկը տեղի ունեցած զինված բախումների հետևանքով ամբողջովին հոսանքազրկվել է: Այս մասին հայտնել է Լուգանսկի քաղաքային խորհրդի մամլո ծառայությունը:
«Լուգանսկում չդադարող հրաձգությունների հետևանքով մասնագետները չեն կարողանում գնալ վթարի վայր և վերականգնել էլեկտրականությունը»,-ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ականանետային կրակոցների հետևանքով Լուգանսկում 15 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 60-ը ստացել են մարմնական վնասվածքներ: