211652_close_icon

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

views-count8559 դիտում article-date 21:13 28-10-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից հանրապետության մի շարք մարզերում իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ [b]ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, և անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու և խաղողի այգիները[/b], ինչպես նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը: Հնարավոր վնասները կանխելու և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է մկնանման կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումների ծրագիր: Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ բարձր վարակվածություն ունեցող տարածքներում պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով ՀՀ մարզերին անհատույց հատկացվել է անհրաժեշտ քանակությամբ «Ռոդիֆակում Ս» տեսակի թունաքիմիկատ և օգտագործման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական թերթիկներ։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հողօգտագործողներին հետևել մասնագետների խորհուրդներին ու ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները` խստորեն պահպանելով անվտանգությանը ներկայացվող պահանջները: Լրացուցիչ հարցերի դեպքում հողօգտագործողները կարող են դիմել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասնագետներին. կոնտակտային տվյալներն առկա են նախարարության [url=http://minagro.am/%D5%AF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84/]պաշտոնական կայքէջում[/url]: Անհրաժեշտության դեպքում ծրագիրը կշարունակվի նաև 2017 թվականին` գարնանային պայքարի միջոցառումների կազմակերպման համար:

Նմանատիպ նյութեր