4264 դիտում
19:39 29-01-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
Ընթացիկ ձմռան ամիսներին գրանցված և առաջիկա օրերին սպասվող անսովոր բարձր ջերմաստիճանային ռեժիմի, ինչպես նաև, նախորդ տարիների համեմատությամբ արձանագրված զգալիորեն ավելի քիչ տեղումների հետ կապված` տարբեր լրատվամիջոցներով շարունակվում է չհիմնավորված ու ոչ իրատեսական կանխատեսումների վերաբերյալ տեղեկությունների տարածումը: Նույնիսկ այսօր արդեն հայտարարություններ են արվում հանրապետությունում սպասվող երաշտի մեծ վտանգի մասին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ 2015թ. հունվարի 29-ի դրությամբ հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերն ու բազմամյա տնկարկները չեն վնասվել: Իհարկե հետագա ամիսներին տեղումների սակավության, բարձր ջերմաստիճանի առկայության, եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունների դեպքում կարող են գյուղատնտեսության ոլորտում լուրջ ռիսկեր առաջանալ:
Բազմամյա տվյալների ուսումնասիրություններով հաստատվել է, որ գրեթե չկան օրինաչափություններ ձմռան ամիսներին ձյան առատ տեղումների առկայության և ջրամբարներում ջրի բավարար պաշարների կուտակման հարցում:
ՀՀ տարածքում գարնանային վարարումների հոսքի ծավալի ավելացումը և առավելագույն ելքերը դիտվում են ապրիլ-մայիս, նույնիսկ հունիս ամիսներին: Հոսքի մեծությունը էականորեն կախված է վարարումների ժամանակահատվածում ջերմային և խոնավության պայմաններից:
Եղել են տարիներ, երբ հանրապետությունում ձյան շերտը բավական բարձր է եղել` նույնիսկ երկու անգամ գերազանցելով նորման, սակայն պայմանավորված ջերմային ֆոնով և այն հանգամանքով, որ այդ տարիներին ապրիլ-մայիս ամիսներին դիտված տեղումների զգալի մասը եղել է ոչ ընդգրկուն` լոկալ հատվածներով և հոսքի վրա էական ազդեցություն չի թողել, վարարումների հոսքի ծավալը նորմայից զգալի ցածր է եղել ( օրինակ 2013թ.):
Դրա հետ մեկտեղ առանձին տարիներին ձմռան ընթացքում ձյան շերտի բարձրությունը եղել է նորմայից ցածր, սակայն պայմանավորված ապրիլ-հունիս ամիսների հիդրոօդերևութաբանական պայմաններով` դիտվել է զգալի մակերևութային հոսք (օրինակ` 1995, 2005, 2007, 2011թթ., ընդ որում` նշված վերջին երկու տարիներին հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբարներում դիտվել է 100% լցվածություն):
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, անկախ հետագայում ջերմաստիճանային պայմանների հնարավոր փոփոխություններից ու հիդրոլոգիական վիճակից, դեռևս անցյալ տարվա դեկտեմբեր ամսից կոնկրետ քայլեր է իրականացնում անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջրաղբյուրների օգտագործման, ջրային ռեսուրսների առավել արդյունավետ ու խնայողաբար օգտագործման, ոռոգման միջտնտեսային, ներտնտեսային ցանցերը, ջրհան կայանները, խորքային հորերը մինչև ոռոգման սեզոնի սկիզբը նախապատրաստելու և կայուն ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1380 դիտում
12:58 23-12-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
2212 դիտում
13:30 14-01-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
10256 դիտում
21:25 30-03-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը