2212 դիտում
13:30 14-01-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
Որոշ լրատվամիջոցներով լուրեր են տարածվում այն մասին, որ ընթացիկ ձմռան ընթացքում հանրապետությունում գրանցված անհամեմատ տաք ջերմաստիճանային ռեժիմի և վերջին օրերին դիտված ցածր ջերմաստիճանների պայմաններում վնասվել են պտղատու ծառատեսակների բողբոջները, որը կարող է հանգեցնել բերքի կորուստների:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ինչպես 2014 թ. դեկտեմբեր ամսին, այնպես էլ ընթացիկ տարվա անցած օրերի ընթացքում նախարարության համակարգում գործող գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասնագետների կողմից բոլոր տարածաշրջաններում պարբերաբար կատարվում են մշտադիտարկումներ գյուղատնտեսական մշակաբույսերի ձմեռման ընթացքը պարզելու նպատակով: Կատարված ուսումնասիրությունների արդյունքները թույլ են տալիս հերքել այգիները վնասվելու վերաբերյալ անհիմն մեկնաբանությունները և միանշանակ պնդել, որ հանրապետության տարածքում 14.01.2015թ. դրությամբ աշնանացան մշակաբույսերի ցանքերում, պտղատու և խաղողի այգիներում որևէ վնաս չի նկատվել:
Նախարարությունն այսուհետ ևս շարունակելու է մշտադիտարկումները, և ջերմաստիճանի փոփոխությունների հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ կներկայացվի մասնագիտական հիմնավորված կարծիք:
Նմանատիպ նյութեր
1380 դիտում
12:58 23-12-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
4261 դիտում
19:39 29-01-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
10256 դիտում
21:25 30-03-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը