211652_close_icon
views-count93646 դիտում article-date 18:32 28-10-2016

Աբովյանի ԵԿՄ կառույցի ղեկավարի՝ քրեական պատմություններով հայտնի որդին դատարան էր տեղափոխվել ոստիկանների ուղեկցությամբ. դատական նիստը կրկին հետաձգվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Աբովյան քաղաք) տեղի ունեցավ հերթական դատական նիստը՝ ոչ սթափ (խմած) վիճակում մահվան ելքով խոշոր ու շղթայական ավտովթարի կասկածյալ, Աբովյան քաղաքի բնակիչ, Սերյոժա Աղոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախորդ դատական նիստի ժամանակ դատախազը միջնորդություն էր ներկայացել, որպեսզի դատարանը Ս.Աղոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի կալանավարումը, քանի որ մի քանի դատական նիստեր նա չէր ներկայացել՝ առանց հարգելի պատճառների և դատավոր Վաղինակ Մկրտչյանը բավարարել էր միջնորդությունը: Այսօրվա դատական նիստին Ս. Աղոյանը դատարան էր բերվել քննչական մեկուսարանից՝ ոստիկանների հսկողությամբ: Նիստը սկսելուց հետո դատավոր Վ. Մկրտչյանը տեղեկացրեց, որ այն հետաձգվում է, քանի որ մեղադրական կողմը պաշտպանող դատախազը, գլխավոր դատախազի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից ՝ նշանակվելով այլ պաշտոնի, ուստի, քանի որ դեռևս պարզ չէ, թե ով է նրան փոխարինելու, այն պետք է հետաձգվի: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/27/96800/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 27-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Աբովյան քաղաք) տեղի ունեցավ հերթական դատական նիստ՝ ամբաստանյալ Սերյոժա Աղոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի առնչությամբ: Հերթական անգամ ամբաստանյալ Ս. Աղոյանը չէր ներկայացել դատական նիստին, ինչպես նաև չէր ներկայացել նրա փաստաբանը: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը մինչ դատական նիստը սկսելը, տուժող կողմերին ծանոթացրել էր իրենց իրավունքներին ու պարտականություններին, որից հետո ձայն խնդրել դատախազը: Դատախազը մանրամասն դատարանին ներկայացրել էր իր միջնորդության հիմքերը, որից հետո խնդրել, որպեսզի դատարանը Ս. Աղոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կայացնի կալանքի որոշում: Դատախազը տեղեկացրել էր նաև, որ նախորդ նիստին ամբաստանյալը չէր ներկայացել դատարան, ինչն էլ դատարանը համարել էր անհարգալից վերաբերմունք և բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Որոշման կատարումն էլ հանձնարարել էր ոստիկանության Կոտայքի բաժնին: Տուժող կողմի ներկայացուցիչները նույնպես չառարկեցին դատախազի միջնորդությանը, որից հետո դատավոր Վ. Մկրտչյանը հայտարարել էր, որ որոշում կայացնելու հարցը քննարկելու համար ինքը գնում է խորհրդակցական սենյակ: Դատավորը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշել էր բավարարել դատախազի միջնորդությունը և Ս. Աղոյանի նկատմամբ կայացրել կալանքի որոշում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր