78950 դիտում
09:00 23-03-2017
Աբովյանի դատարանում շարունակվեց ԵԿՄ տեղական կառույցի նախագահի՝ քրեական պատմություններով հարուստ տղայի աղմկահարույց մահվան ելքով ավտովթարի դատաքննությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ մարտի 22-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Աբովյան քաղաք) տեղի ունեցավ հերթական դատական նիստը՝ ամբաստանյալ Սերյոժա Աղոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթական դատական նիստում ցուցմունք տվեցին այն վկաները, որոնք եղել են կայանված վիճակում գտնվող և վթարին մասնակից մեքենաների վարորդները և վթարից անմիջապես հետո ականատես են եղել դեպքերի զարգացմանը: Վկաներից չէր ներկայացել Լիաննա Մովսիսյանը, ում ոստիկանությունը մի քանի անգամ փորձել է բերման ենթարկել, սակայն ապարդյուն:
Դատական նիստը այդքանով ավարտվեց և հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 24-ին, ժամը 16:00-ին, որի առաջին մասը կկայանա Աբովյանի ՃՈ պահպանվող հատուկ տարածքում:
Այնտեղ զննության կենթարկվեն մեքենաները, այնուհետև դատական նիստը կշարունակվի Աբովյանի դատարանում:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/31/1057536/]ավելի վաղ [/url]դատարանից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 31-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Աբովյան քաղաք) տեղի էր ունեցել ամբաստանյալ Սերյոժա Սուրենի Աղոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Մինչ կսկսվեր դատական նիստը և դահլիճ կմտներ դատավոր Վաղինակ Մկրտչյանը, ամբաստանյալի հայրը՝ ԵԿՄ Աբովյանի կառուցյի նախագահն ու նրա՝ Աբովյանում հայտնի գուշակ Սիլվա անունով կինը, սպառնալիքներ տալով՝ խոչընդոտել էին, որպեսզի դատարանի դահլիճում կատարվեր լրագրողի աշխատանք:
Տվյալ դեպքում՝ ամուսիններով ոչ միայն սպառնալիքներ էին տեղում այլ նաև հայտարարում, որ «կգյուլլեն, կկախեն, կոչնչացնեն» ֆոտոլրագրողիս:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+