211652_close_icon

Տարածաշրջանային դիրքորոշման փաստաթղթի մշակման գործընթացը մեկնարկել է

views-count3624 դիտում article-date 18:53 27-10-2016
Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների և Եվրոպական միության (ԵՄ) գործարարությանն աջակցող ավելի քան 100 կազմակերպություններ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ինչպես նաև ԵՄ անդամ երկրներից հավաքվել էին այսօր Երևանում East Invest 2 կոնֆերանսին` քննարկելու Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում քաղաքականության մշակմանը մասնավոր հատվածի ներգրավվածության հարցեր: «Այս կոնֆերանսը հիանալի հնարավորություն է մեկտեղ հավաքելու ԱլԳ երկրներում գործարարության աջակցման կազմակերպություններին: Ես վստահ եմ, որ այսօր մենք ևս մեկ քայլ առաջ կատարեցինք բիզնեսի աջակցության համար` նրանց ձայնը լսելու և նրանց համար նոր շուկաների հասանելիության առումով»,- ողջույնի խոսքում նշեց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Մեթյու Բուսքեն: Հայաստանի կառավարության անունից ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ բարձր է գնահատում գործընկերների տարեկան կոնֆերանսի հյուրընկալումը, ընդգծեց, որ East Invest-ը կարևոր նախաձեռնություն է` օգնելու ԱլԳ գործարարության աջակցման կազմակերպությունների հզորացմանը, որպեսզի վերջիններս արդյունավետ աջակցեն տեղական ՓՄՁ-երին ԵՄ շուկա մուտք գործելու հարցում: Այս տարվա կոնֆերանսի հիմնական թեման գործարարության աջակցման կազմակերպությունների անունից տարածաշրջանային դիրքորոշման փաստաթղթի մշակման գործընթացի մեկնարկն էր` Արևելյան գործընկերության վեց երկրներում քաղաքականություն մշակող կառույցներին ուղղված առաջարկություններով: Տարածաշրջանային դիրքորոշման փաստաթուղթը պատրաստ պիտի լինի մինչև 2017թ. հունիս: Քննարկումների հատուկ թեմաներից էին շուկաների հասանելիության բարելավման և գլոբալ արժեքային շղթաների ինտեգրման, անհրաժեշտ ֆինանսների մատչելիության, հմտությունների և նորարարության խնդիրները:

Նմանատիպ նյութեր