1513 դիտում
09:59 22-03-2014
Քեթրին Լիչն իր դիրքորոշումն է հայտնել Սերժ Սարգսյանի՝ Ղրիմի հանրահավաքի վերաբերյալ արտահայտած դիրքորոշման վերաբերյալ․ 168 ժամ
«168 ժամ» թերթը գրում է․ ««Մենք համաձայն չենք այն ձևակերպմանը, որ Ղրիմի հանրաքվեն մարդկանց ազատ կամարտահայտման դրսևորում էր։ Բայց մենք նաև գիտենք, որ նախագահ Սարգսյանը հղում է կատարել ՄԱԿ-ի կանոնադրությանը և կարևորել, որ ճգնաժամը պետք է լուծվի միջազգային իրավունքին համաձայն։ Ուստի մենք ողջունում ենք Հայաստանի դիրքորոշման այս հատվածը»,-մեր թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը՝ անդրադառնալով Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնած դիրքորոշմանը։
Դեսպանը հիշեցրել է Միացյալ Թագավորության վարչապետի և արտգործնախարարի հայտարարությունները, որ Բրիտանիան չի ճանաչում Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները. «Մենք չենք ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները և Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի անեքսիան, մենք չենք հավատում, որ այն մարդկանց ազատ կամքի արտահայտում էր, և չէր էլ կարող ազատ և արդար լինել, եթե իրագործվել է երկու շաբաթվա ընթացքում՝ ռուսական զորքերի մասնակցությամբ՝ առանց ազատ լրատվամիջոցների և ազատ քարոզարշավի»,– նշել է Ք. Լիչը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կանդրադառնա այս հարցում Հայաստանի դիրքորոշումը Եվրամիության հետ հետագա հարաբերությունների վրա, դեսպանն ասել է, թե, չնայած սեպտեմբերի 3-ի որոշմանը, ԵՄ-ն դեռևս պատրաստակամ է աջակցելու Հայաստանին՝ մարտահրավերներին դիմակայելու հարցում»։
Նմանատիպ նյութեր
1322 դիտում
14:17 06-08-2014
Քեթրին Լիչն իր ցավակցություններն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին
1018 դիտում
15:13 04-06-2023
Ղրիմի ղեկավարը հայտնել է Ղրիմի վրա 9 անօդաչուով գիշերային հարձակման մասին
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են