211652_close_icon
views-count3121 դիտում article-date 11:13 27-10-2016

Առանց հասարակության հետ մշտական փոխադարձ կապի այսօր, մեր իրավիճակում առաջ գնալ հնարավոր չէ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Վարչապետի երեկվա հանձնարարականների մեջ, որոնք ուղղված էին պետական գերատեսչություններին, իմ կարծիքով, ամենակարևոր նախադասություններն էին. 1/ Հասարակությանը և հանրությանը կանոնավոր կերպով տեղեկացնել կատարված աշխատանքների մասին՝ ապահովելով հետադարձ կապը, ներկայացնել, թե մենք ինչ ուղղությամբ ենք գնում։ 2/ Ապահովել հետադարձ կապ հասարակության հետ պաշտոնական կայքերի, պատասխանատու անձանց միջոցով։ 3/ Վարչապետը իր աշխատակազմին հանձնարարել է նաև հասարակությանը տրամադրել բոլոր պատասխանատուների ցանկը՝ ըստ ոլորտների, ինչպես նաև կոնտակտային տվյալները՝ իր հետ կապ ապահովելու համար։ Իսկապես, առանց հասարակության հետ մշտական փոխադարձ կապի այսօր, մեր իրավիճակում առաջ գնալ հնարավոր չէ։ Հուսամ, որ դա ժամանակավոր «մեկշաբաթյակ» կամ «մեկամսյակ» չէ, այլ մտածած ռազմավարություն, որը պահանջում է ավելի պատասխանատու աշխատանք նախ և առաջ չինովնիկներից, իսկ այնուհետև նաև նրանց պատասխանատուներից և (չզարմանաք)՝ նաև մեզնից, լրագրողներից։ Որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, բերեմ մի օրինակ՝ առաջինը, որ մտքիս եկավ։ Հասարակությունն իրավունք ունի իմանալու, թե ինչու չի կառուցվել հյուսիս-հարավ ճանապարհը, որի շինարարությունը սկսվել է 6 տարի առաջ։ Եթե նման հարց տրվի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարին, նա չպիտի մտածի, որ հարց տվողը լրտես է և խառնակիչ, ինչպես նաև չպիտի ակնկալի միայն հիացական հրապարակումներ։ Նա չպիտի ասի նաև՝ ինչ եղել-եղել է, դա իմ գործը չէ»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր