2301 դիտում
11:01 27-10-2016
Քրեական անցյալով ու ներկայով հայտնի Արկադի Փելեշյանը կրկին անպատիժ կմնա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 5-ին՝ Վանաձորում տեղի ունեցած ավագանու ընտրություններից երեք օր անց, «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՕԵԿ) Վանաձորի ավագանու անդամի թեկնածուների ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի էր ենթարկել Վանաձորի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին։
Փելեշյանին մեղադրանք էր առաջադրվել ծեծի հատկանիշներով, նա ստորագրությամբ ազատ էր արձակվել իր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի և որոշ ՀՀԿ-ականների միջնորդությամբ։ Ծեծի ենթարկված հոգևորականը երեկ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Փելեշյանը նախօրեին այցելել է իրեն և ներողություն խնդրել կատարվածի, իսկ ավելի կոնկրետ՝ իրեն ծեծելու համար։
Մեր հարցին՝ Փելեշյանը նշել է, որ զղջո՞ւմ է կատարվածի համար, Գրիգորյանը պատասխան տվեց. «Ոչ, միայն ասում էր, որ խորապես ներողություն է խնդրում։ Ես զգացի, որ նա իրոք զղջում Է և հետագայում այլևս նման բան չի անի»։ Ըստ երևույթին՝ քրեական գործը կկարճվի և քրեական անցյալով ու ներկայով հայտնի Արկադի Փելեշյանը կրկին անպատիժ կմնա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5299 դիտում
10:13 10-10-2014
Սուրեն Խաչատրյանն իրեն օգնական է նշանակել իր քրեական անցյալով հայտնի թիկնապահին. Ժողովուրդ
28663 դիտում
12:06 05-12-2021
Վանաձորում Արկադի Փելեշյանը կատարեց իր ընտրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
970 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1186 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը