Անգլիական լիգայի գավաթ. «Չելսի»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին և դուրս եկավ եզրափակիչ. տեսանյութ
Անգլիական լիգայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Չելսի»-ն ուժեղ գտնվեց «Լիվերպուլ»-ից: Խաղի հիմնական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին և նշանակվեց լրացուցիչ ժամանակ: Խաղի միակ և որոշիչ գոլը խփվեց 94-րդ րոպեին, երբ Սիմոն Մինյոլեի դարպասը գրավեց Բրանսիլավ Իվանովիչը:
Այդպիսով երկու խաղերի արդյունքով 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Չելսի»-ն, որը եզրափակիչում կմրցի «Տոտենհեմ» - «Շեֆիլդ» խաղի հաղթողի հետ:
[b]«Չելսի» [/b]- «Լիվերպուլ»`1:0
Գոլ` Իվանովիչ 94'
Առաջին հանդիպում` 1:1