Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հոկտեմբերի 27-ին
1728 թ. – ծնվել է Ջեյմս Կուկը, անգլիացի նշանավոր ծովագնաց, կազմակերպել է 3 շուրջերկրյա ճանապարհորդություն:
1782 թ. – ծնվել է Նիկոլո Պագանինին, իտալացի հռչակավոր ջութակահար, կիթառահար և կոմպոզիտոր (մահ. 1840 թ.):
1904 թ. – բացվեց Նյու Յորքի մետրոպոլիտենը:
1938 թ. – ամերիկյան «DuPont» ընկերությունը հայտարարեց նեյլոնի հայտնաբերման մասին:
1938 թ. – մահացել է Արտաշես Խալաթովը, հայ տնտեսագետ, հրապարակախոս, պետական գործիչ (ծն. 1894 թ.):
1984 թ. – գործարկվեց Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղին:
1991 թ. – Թուրքմենստանը հայտարարեց իր անկախությունը ԽՍՀՄ-ից:
1999 թ. – ՀՀ Ազգային ժողովում նիստի ժամանակ սպանվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ազգային ժողովի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, պատգամավորներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը: