Եթե չհավաքվի բուժման 6 մլն դրամը, 26-ամյա աղջիկը կհայտնվի կյանքի և մահվան միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանաբնակ 26-ամյա Գոհար Եսայանը հիմա առավել քան երբևէ ունի մեր աջակցության կարիքը: Աղջիկը բոլոր երիտասրդների նման ապրում և աշխատում էր անհոգ, երջանիկ, մինչև որ այս տարվա սեպտեմբերին առողջական խնդիրներ ունեցավ, դիմեց բժշկի և պարզվեց, որ նրա մոտ առկա է լիմֆոմա՝ բավականին զարգացած:
Անմիջապես նշանակվեց քիմիաթերապիայի 8 կուրս, ամեն մի կուրսն արժե 1. 000 000 դրամ /ընդամենը՝ 8 000 000 դրամ, որից 2 000 000 հայթայթվել է/, երկուսն արդեն ստացել է, 3-րդը նշանակվել է հոկտեմբերի 31-ին, սակայն Գոհարի մոտ բարդություններ են առաջացել, օրգանիզմի դիմադրողականությունն ամբողջովին ընկել է, նրա մոտ ի հայտ է եկել հերպես, և բժիշկները չեն կարողանում բուժման կուրսը շարունակել:
Աղջիկը բուժումն ստանում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Բազմանդամ ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, երկու կուրսի գումարը հարազատներով կարողացել են վճարել, հիմա ընտանիքը հիվանդության հետ մեկտեղ կանգնած է անելանելի վիճակում՝ նժարին է նրանց դստեր կյանքը:
Սիրելի հայրենակիցներ, եկե՛ք համախմբված օգնենք Գոհարին՝ հաղթահարելու հիվանդությունը: ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Գոհարի մորաքրոջ՝ Օֆելյա Եթերյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝
[b]16043029124701 ՀՀ դրամ,
16043029124702ԱՄՆ դոլար,
16043029124703ԵՎՐՈ,
16043029124704 ՌԴ ռուբլի:
SWIFT:ARMJAM22[/b]
Գոհարի հեռախոսահամարներն են՝ [b]+37493 589 394[/b], մորաքրոջ հեռախոսահամարն է՝[b]+37491 473 083:[/b]
[img]/ups/images/0998538001477466429102858.jpg[/img]
[img]/ups/images/0493756001477466431155698.jpg[/img]