ՌԴ ՊՆ-ն հայտնել է Հալեպում հումանիտար դադարի վերականգնման պայմանները
ՌԴ պաշտպանությաննախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Սիրիայի իշխանությունների հետ վերականգնել Հալեպում «հումանիտար դադարը», եթե միջազգաին կազմակերպությունները երաշխավորեն, որ կօգնեն քաղաքից դուրս բերել խաղաղ բնակիչներին, հաղորդում է Ria Novosti-ն։
«Ռուսաստանի Դաշնությունը սիրիական իշխանությունների հետ պատրաստ է վերականգնել Հալեպում հումանիտար դադարը, եթե երաշխիքներ ստանա, որ միջազգային կազմակերպությունները պատրաստ են օգնել գրոհայինների կողմից վերահսկող շրջաններից հիվանդներին, վիրավորներին ու խաղաղ բնակիչներին«-ասել է նա։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկին հայտարարել էր, որ երկարաձգվելու է հոկտեմբերի 18-ից Հալեպի շուրջ, մոտ 10 կմ-անոց շառավղով ՌԴ ռազմատիեզերական և Սիրիայի ռազմաօդային ուժերի հարվածների մորատորիումը։