Պետդեպը «հումանիտար դադարի» կոչ է արել Եմենի հակամարտող կողմերին Ռամադանի ընթացքում
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը դիմել է Եմենի հակամարտող կողմերին՝ մուսուլմանների սուրբ Ռամադանի մեկամսյակի ընթացքում հումանիտար դադար տալու հորդորով: Այդ մասին նշված է Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:
«Այդ դադարը թույլ կտա միջազգային կազմակերպություններին անհրաժեշտ պաշար, դեղորայք և վառելիք հասցնել դրանք մեծ կարիքն ունեցող բնակչությանը»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՄԱԿ-ը բարձրացրել էր Եմենի հումանիտար ճգնաժամի մակարդակը՝ նշելով, որ օգնության կարիք ունի երկրի բնակչության ավելի քան 80%-ը: