Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Կառլոս Ալբերտոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 72 տարեկան հասակում մահացել է Բրազիլիայի հավաքականի նախկին ավագ Կառլոս Ալբերտոն:
Կառլոս Ալբերտոն լեգենդար Բրազիլիայի հավաքականի ավագն էր, որը 1970 թվականին Մեքսիկայում երրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այդ առաջնության եզրափակիչ խաղում` Իտալիայի հավաքականի հետ (4:1) հենց Կառլոս Ալբերտոն դարձավ վերջին գոլի հեղինակը: Շատերը Բրազիլիայի այդ հավաքականը համարում են բոլոր ժամանակների ուժեղագույն թիմը:
Նշենք, որ մարզչի դերում Կառլոս Ալբերտոն երկու անգամ հաղթել է Բրազիլիայի առաջնությունում: