211652_close_icon
views-count3152 դիտում article-date 16:55 25-10-2016

Նորվեգիայում միջուկային ռեակտորից արտահոսք է տեղի ունեցել

Նորվեգիայի միջուկային ռեակտորներից մեկում ռադիացիայի արտահոսք է տեղի ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Նորվեգիայի ռադիացիոն պաշտպանության ազգային գործակալությանը։ Հաղորդվում է, որ արտահոսքը տեղի է ունեցել Խալդեն քաղաքում գործող ռեակտորում։ Խոսքը գնում է յոդ-131-ի մասին։ Ներկա պահին մասնագետները փորձում են կանգնեցնել նրա արտահոսքը։ Դեռևս քաղաքի բնակչությանն ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգ չկա։ Ռեակտորը իշխանությունները ծրագրել էին փակել մինչև հոկտեմբեր ամսվա վերջը։ Յոդ-131-ը, որը հայտնի է նաև ռադիոյոդ անվանմամբ, ռադիոակտիվ իզոտոպ է՝ ատոմային 53 և յոդի 131 համարների տարրերով։ Հանդիսանում է պլուտոնիումի և ուրանի տրոհման հիմնական տարրերից մեկը։ Այն չափազանց վնասակար է մարդու առողջության համար։

Նմանատիպ նյութեր