ԱՄՆ-ի 20 խոշոր հյուրանոցներում տասնյակ հազարավոր վճարային քարտերի տվյալների «արտահոսք» է տեղի ունեցել
ԱՄՆ-ում հայտնի HEI Hotels & Resorts ցանցերի 20 հյուրանոցներում բանկային քարտերի տվյալների արտահոսք է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը։
Վնասակար վիրուսը հայտնաբերվել է այս տարվա հունիս ամսին։ Մինչդեռ այն ակտիվ է եղել դեռ 2015 թվականի մարտից։ Ծրագիրը «կարողացել է կարդալ» քարտի սեփականատիրոջ անունը, հաշվեհամարը, վավերականության ժամկետը և պաշտպանիչ կոդը։ Այն «ներխուժել է» համակարգ Starwood-ի 12, Marriott-ի 6, Hyatt-ի 1 և InterContinental-ի 1 հյուրանոցներից։
HEI ցանցի ղեկավարությունը դեպքի առիթով դիմել է երկրի դաշնային ծառայությանը։