211652_close_icon
views-count2002 դիտում article-date 15:47 25-10-2016

Հայկական ՏՏ պատվիրակությունը Տոկիոյում կներկայացնի ոլորտի ծրագրերն ու առանձնահատկությունները

Հոկտեմբերի 28-ին Տոկիոյում կազմակերպվելու է «IT’s Armenia» խորագրով սեմինար՝ նվիրված Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացմանը։ Միջոցառումը նպատակ ունի նպաստել Ճապոնիայի՝ Հայաստանի հետ գործակցելու հետաքրքրության խորացմանը, գործարար հարաբերությունների ստեղծմանը: ԻՏՁՄ Հանրային կապերի գրասենյակից տեղեկացնում են, որ հայկական պատվիրակությունը ներկայացնում են «Ինստիգեյթ», «ՎՕԼՕ», «Արմինովա Թեքնոլոջիս», «Լևիաթան», «ԱյՅուՆեթվորքս», «Վիէմուեր Իսթերն Յուրոփ» և «Գրանատուս Վենչուրս» ընկերությունները։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ-կազմակերպությունները կներկայացնեն միության կողմից իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը՝ ուղղված Հայաստանի ՏՏ բրենդի առաջխաղացմանը: «IT’s Armenia» սեմինարը կազմակերպում են Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունն՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանի, Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպությունը (JETRO), Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնությունը, Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ROTOBO) և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA):

Նմանատիպ նյութեր