1561 դիտում
21:34 22-05-2015
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Տոկիոյում մասնակցել է «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառմանը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, մայիսի 22-ին Տոկիոյում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառմանը, որի ընթացքում ցուցադրվել են միջազգային հեղինակավոր այն պարբերականները, որոնց առաջին էջերին ներկայացվել է Հայոց ցեղասպանությունը:
Միջոցառման շրջանակում խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է նաեւ «Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր» ճապոներեն գրքի շնորհանդեսին: Գրքի հեղինակն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ
Նախագահի 2013 թ. մրցանակակիր, Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն:
Նմանատիպ նյութեր
1168 դիտում
20:34 26-05-2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության հանդիպումները Տոկիոյում
980 դիտում
12:06 17-04-2015
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին
Այս բաժնից
562 դիտում
15:42 22-01-2025
Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվում
646 դիտում
15:02 22-01-2025
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
823 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով