211652_close_icon
views-count2290 դիտում article-date 14:23 25-10-2016

Ոչ թե ծխախոտով, սննդով ու հագուստով պետք է օգնել սիրիահայերին, այլ գումարով. Գոհար Գալստյան

Հալեպում սիրիահայերը ֆինանսական աջակցության կարիք ունեն, Հայաստանը ոչ թե անուշեղեն, ծխախոտ և հագուստ պիտի ուղարկի, այլ գումար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոկտեմբերի 12-ին Հալեպից Հայաստան եկած Գոհար Գալստյանը: Վերջինս Հայաստան է տեղափոխվել ամուսնու և 2 անչափահաս երեխաների հետ՝ «Հալեպ» հայրենակցական ՀԿ-ի աջակցությամբ։ Պատմում է, որ Հայաստանում բարերարի են հանդիպել, որը 6 ամսով իրենց համար տուն է վարձել: Գոհար Գալստյանի պատմելով՝ 6 տարի իր ընտանիքն ապրել է շատ ծանր պայմաններում՝ առանց էլեկտրականության և նորմալ սննդի: Սեպտեմբերի 30-ի ռմբակոծությունից հետո էլ կորցրել են տունը։ «Մոտավորապես կեսօրին շատ զորավոր մի հրթիռ փլատակի վերածեց իմ տունը և ամուսինս ու երեխաներս այդ փլատակների տակ էին: Ես չէի կարողանում քարերի տակից հանել փոքրիկներիս: Վնասվածքներով, արյան մեջ կորած հանեցին նրանց ծանր քարերի տակից...»,- արցունքները չքողարկելով հիշում է Գոհար Գալստյանը: Ամուսիների խոսքով` Սփյուռքի նախարարությունն իրենց ոչնչով չի օգնել, միայն օդանավակայանում փոխնախարարը դիմավորել է: Ամուսիններով Հայաստանում աշխատանք չեն կարողանում գտնել, դիմել են Սփյուռքի նախարարություն, բայց դեռ արձագանք չկա: «Ամեն գործ էլ կանենք, միայն երեխաները ապրեն, մենք նրանց պետք է կյանք տանք: Իրենք դեռ չեն մոռացել ծանր օրերը»,- ասաց Գոհար Գալստյանը՝ նշելով, որ Հալեպում երկար տարիներ բուժքույր է աշխատել, իսկ ամուսինը՝ պահակ:

Նմանատիպ նյութեր