211652_close_icon

Վերականգնվել է Ծուղրութի Ավետարանը

views-count1612 դիտում article-date 14:16 25-10-2016
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի շնորհիվ և Ամերիկայի Հարավկովկասյան հետազոտության կենտրոնի տրամադրած ֆինանսավորմամբ իրականացվել է Ծուղրութի Ավետարանի (կամ Հովհաննեսի Ավետարան) վերականգնման աշխատանքները տեղում՝ Ախալցխայի Ծուղրութ գյուղում: Վերականգնման աշխատանքները իրականացվել են հոկտեմբերի 8-18-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ, քիմիական գիտ. թեկնածու Գայանե Էլիազյանը, որը գլխավորել է վերականգնման աշխատանքները: «Ես այս աշխատանքը մեծ հաղթանակ եմ համարում, քանի որ Ավետարանը ոչ մի կերպ չհաջողվեց բերել Մատենադարան, աշխատանքները կատարվեցին տեղում»,- ասաց նա: Էլիազյանի գնահատմամբ` բանիմաց մասնագետների շնորհիվ ձեռագիրը նոր կանք է ստացել: «Ծուղրութի Ավետարանը երկար կյանք կունենա: Մենք ուղարկել ենք ուղեցույց, բացատրել ենք, թե ինչպես պետք է իրականացվի պահպանությունը»,- հավելեց նա: Ծուղրութի հազարամյա Ավետարանը 1830 թվականից ի վեր խնամքով պահպանել և սերունդներին է փոխանցել Սապոնջյանների ընտանիքը որպես գյուղի սուրբ մասունք:

Նմանատիպ նյութեր