Հզոր պայթյուն Անթալիայում. կան վիրավորներ. ֆոտոռեպորտաժ, տեսանյութ
Թուրքիայի Անթալիա զբոսաշրջային քաղաքում հզոր պայթյուն է որոտացել։
Ինչպես հայտնում է Milliyet թերթը, պայթյունը տեղի է ունեցել առևտրաարդյունաբերական պալատի շենքի մոտ՝ ավտոկայանատեղիում, որն այդ պահին մարդաշատ չի եղել։ Անթալիայի քաղաքապետ Մենդերես Թյուրելի խոսքով՝ կան վիրավորներ։
Նա հավելել է, որ դեռևս պարզ չէ՝ պայթյունն ահաբեկչական է եղել, թե ոչ։ Դեպքի վայր են ժամանել մի քանի մարտական հաշվարկներ։