Հզոր պայթյուն Ստամբուլի կենտրոնում. կան զոհեր և վիրավորներ. տեսանյութ
Ստամբուլի կենտրոնական՝ Իսթիղլալ պողոտայում այսօր ուժգին պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 5 մարդ է զոհվել և 22-ը՝ ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, հաղորդում է Milliyet-ը:
Վիրավորների մեծ մասը ոստիկաններ են: Ոստիկանությունը չի բացառում ահաբեկչության վարկածը:
Ներկա պահին պողոտան շրջափակված է: Նշված պողոտայի վրա գործում են բազմաթիվ առևտրի ու ժամանցային կենտրոններ, խանութներ: Պողոտան միշտ լի է զբոսաշրջիկներով:
CNN Turk հեռուստաալիքը հաղորդել է, որ մահացածներից մեկը ահաբեկչական խմբավորման էր հարում, հետևաբար, պայթյունը ահաբեկչական է եղել: