Հզոր պայթյուն Թուրքիայի Սուրուչ քաղաքում. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. տեսանյութ
Թուրքիայի սահմանային Սուրուչ քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել:
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով պայթել է քաղաքի մշակութային կենտրոնի հարևանությամբ գործող սրճարանում տեղադրված կլաստերային ռումբը, ինչից հետո հրդեհ է բռնկվել:
Հրշեջները մարել են հրդեհը: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ կոտրվել են սրճարանի հարևանությամբ գտնվող տների ու այլ շինությունների պատուհանները: Կան բազմաթիվ զոհեր և 20 տասնյակից ավելի վիրավորներ: Վերջիններին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: