211652_close_icon

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

views-count1642 դիտում article-date 23:00 24-10-2016
Հոկտեմբերի 24-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus RX300» մակնիշի 69 QO 006 պետհամարանիշով (վարորդ՝ Մ. Մ.) ավտոմեքենան,իսկ «Ford Transit» մակնիշի 08 TT 619 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Կ.) ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 14.32-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի սկզբնամասում՝ ‹‹Մարմարիկ›› գետում, արգելափակվել է ‹‹Mitsubishi Pajero›› մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ‹‹Mitsubishi Pajero›› մակնիշի 35 AB 459 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ. և 4 ուղևոր):

Նմանատիպ նյութեր