Բրեդ Փիթը հրաժարվել է դատարան դիմել երեխաների խնամակալության հարցով
Փիթի և երեխաների միջև առաջին հանդիպումը կայացել է հոկտեմբերի 8-ին, բայց հանդիպման մանրամասները հայտնի են դարձել միայն վերջերս։
Դերասանի հետ հանդիպել ցանկացել են միայն նրա երկու երեխաները` որդեգրված 12-ամյա Զախառան և 8-ամյա դուստր Վիվիենը։ Բրեդի որդին չի ցանկացել տեսնել հարազատ հորը։
Արդեն պարզ է դարձել, որ Փիթը չի ցանկանում պատասխան հայտ ներկայացնել դատարան երեխաների խնամակալությունը վերցնելու նպատակով։ Նա երեխաների միանձնյա խնամակալ է թողնում նախկին կնոջը` Ջոլիին։