Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հոկտեմբերի 23-ին, ժամը 05.43-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին (անգիտակից) իր բնակարանից իջենցելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1937 թ. ծնված Ա. Շ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: