Հովհաննես Հունանյանի դուստրը և «ԱՐԹՄԵԴ» ԲԿ-ն հաշտվել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրը՝ Լիա Հունանյանը, և ««ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ն հաշտվել են։
«Ժողովուրդ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Լիա Հունանյանը 2016 թվականի հունվարի 19-ին դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ««ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ից փոխհատուցում պահանջելով։ Ոստիկանի դուստրը պահանջում էր, որ ՓԲԸ-ի բժիշկ Արայիկ Ղարիբյանը փոխհատուցի իրեն՝ առողջությանը պատճառված վնասը գնահատելով 5 միլիոն 78 հազար 900 դրամ։
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ ԲԿ-ն և Լիա Հունանյանը հաշտության պայմանագիր են ստորագրել այն պայմանով, որ Հունանյանի պահանջված գումարը փոխհատուցվի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]