4670 դիտում
09:07 21-10-2016
Պատգամավորները վարչապետի մեջ տեսնում են «ինչ-որ բան կպցնելու» օղակի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ-ում երեկ սկսվեց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագրի քննարկումը: Եթե որևէ անտեղյակ մեկը հետևեր խորհրդարանի քննարկումներին, գուցե տարակուսեր պատգամավորների, այդ թվում նաև իրենց ընդդիմություն հռչակածների կողմից նոր վարչապետին հիմնականում գովեստի խոսքեր շռայլելու երեկ արձանագրված շքահանդեսից:
Իսկ պատճառն այն է, որ պատգամավորների մեծամասնությունը՝ ի դեմս վարչապետի և կառավարության անդամների, տեսնում են ինչ-որ մի բան «կպցնելու» օղակի:
Իրականում Կարեն Կարապետյանի կառավարության շուրջ ձևավորված այս աժիոտաժն իր մեջ վտանգն ունի։ Ինչու, որովհետև չարդարացված հույսերն, ի վերջո, վերածվում են հուսահատության: Սակայն Կարեն Կարապետյանի կառավարության դեպքում նման հուսահատությունը ավելի խորքային հետևանքներ կարող է ունենալ, քանի որ ձախողվելու դեպքում արժեզրկվելու է կիրթ պաշտոնյայի կերպարը։
Բանն այն է, որ ներկա կառավարության անդամների մեծ մասը հենց այդ դերի մեջ է փորձում հանդես գալ»:
[bՄանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
553 դիտում
10:02 06-11-2020
Պարգևատրումների թեման՝ կրկին ակտուալ. ինչ անեն ստորին օղակի աշխատողները. «Ժողովուրդ»
2398 դիտում
18:06 28-09-2019
Նարինե Կիրակոսյան. Նորից մի քանի միլիոն դոլար դրամաշնորհ «կպցնելու» մասին
Այս բաժնից
970 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1183 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը