211652_close_icon
views-count556 դիտում article-date 10:02 06-11-2020

Պարգևատրումների թեման՝ կրկին ակտուալ. ինչ անեն ստորին օղակի աշխատողները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում պարգևատրումների թեման շարունակում է ակտուալ մնալ: Այս առումով լուռ դժգոհություն է նկատվում մասնավորապես նախարարությունների միջին և ցածր օղակներում աշխատողների շրջանում, որոնք անարդար են գտնում պետական նման վերաբերմունքը, քանի որ ստանում են միջին և ցածր աշխատավարձ և զրկվել են պարգևատրումից: Նշենք, որ պարգևատրումների շուրջ հասարակական դժգոհությունը հանգեցրեց նրան, որ դրանք սահմանափակվեցին պետական ապարատի աշխատողների համար: Սակայն եթե պետական վերին օղակներում բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաները կարողանում են բարեկեցիկ կենցաղ ապահովել, և պարգևատրումը իրենց դեպքում շռայլություն է, ապա նույնը չի կարելի ասել միջին և ցածր օղակներում աշխատողների մասին, որոնք ստանում են ցածր՝ 100-130.000 դրամ աշխատավարձ, և նրանց դեպքում պարգևատրումը կենսական անհրաժեշտություն է: Եվ սա այն դեպքում, երբ նախարարությունների աշխատանքի մեծագույն հատվածը, որակյալ աշխատանքը կազմակերպվում է միջին և ցածր օղակներում. հենց նրանք, փաստորեն, մնացին կոտրած տաշտակի առաջ: Մյուս կողմից՝ տարօրինակ է ստացվում, որ մի քանի նախարարների, փոխնախարարների անվան տակ պետական համակարգի ցածր օղակի աշխատողներին զրկում են լրացուցիչ այդ վճարից: Քիչ չեն այն վարչության պետերը, որոնք ունեն զուգահեռ բիզնեսներ, և իրենց համար խնդիր չէ զրկվել պարգևավճարից նախարարների ու փոխնախարարների հետ միասին: Նկատենք, որ նախարարության շուրջ 130 հազար դրամ աշխատավարձ ստացող ավագ, գլխավոր մասնագետների համար հավելյալ այդ 30-50 հազար դրամ գումարը խիստ անհրաժեշտ է, և նրանք դրանով կարողանում էին իրենց ծախսերը հոգալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր