211652_close_icon
views-count9598 դիտում article-date 12:33 21-10-2016

Այսօր հանրաճանաչ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է

Քիմբերլի Նոել Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։ Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, ով այժմ Քիմի մենեջերն է։ Քիմի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1991 թվականին և ամուսնացել է թեթև ատլետիկայի հայտնի մարզիկ Բրյուս Ջենների հետ։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին։ Քիմը ունի երկու քույր՝ Քլոյին և Քորթնին և մեկ եղբայր Ռոբը։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները։ Քարդաշյանը «Keeping Up With the Kardashians» հեռուստատեսային ծրագրերի աստղերից մեկն է իր երկու քույրերի, մոր, եղբոր, երկու խորթ քույրերի և խորթ հոր հետ։ Քարդաշյանը «Dancing With The Stars» հեռուստատեսային ծրագրերի յոթերորդ սեզոնի 13 մասնակիցներից մեկն էր։ 2010 թ. հուլիսի 1-ին Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրվել է Քարդաշյանի մոմե արձանը։ Քարդաշյանն առաջին անգամ ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիզի հետ, սակայն ամուսնությունից 72 օր հետո բաժանվել են։ Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ 2014 թվականի մայիսին նրանք ամուսնացել են Ֆլորենցիայում, Իտալիա։ Նրանք ունեն մեկ դուստր և մեկ որդի։ 2015 թվականի ապրիլի 8-ին Քիմը, Քանյեն, իրենց դուստրը և Քլոյի Քարդաշյանը ժամանել են Հայաստան, Երևան։ Երևան այցելության ընթացքում նրանք եղել են մի շարք վայրերում, այդ թվում Կասկադ և Մայր Հայաստան հուշահամալիրներում։ Երևանում քույրերը կառավարության շենքում հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, իսկ հաջորդ օրը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ։ Երևանից բացի նրանք նաև այցելություն են ունեցել Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդի վանք և Գյումրի։ Յուրաքանչյուր վայր նրանց այցելության մասին քույրերը գրել են սոցիալական ցանցերի իրենց էջերում, իսկ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները անդրադարձել են դրանց՝ յուրաքանչյուր անդրադարձում գրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին։ Նրանք Հայաստանից մեկնել են ապրիլի 12-ի գիշերը, որից ժամեր առաջ ռեփեր Քանյե Ուեսթը անվճար համերգ է տվել Կարապի լճում։ 2015 թվականի սեպտեմբերին նրանց այցելության տեսագրությունը ցուցադրվել է «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի եթերում։

Նմանատիպ նյութեր