«Առնո Բաբաջանյան» համերգասրահում սպասվում է Սուրբ Ծննդյան տոնական համերգ. կհնչեն հանրաճանաչ ստեղծագործություններ
Դեկտեմբերի 24-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում սպասվում է Սուրբ Ծննդյան տոնական համերգ։ Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Սուրբ Ծննդյան կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Հարություն Արզումանյան), Հայաստանի «Դիվիզի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Մարինե Ալավերդյան), Հայաստանի փոքրիկ երգիչների Զանգակների երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Դոնավոն Գրեյ):
Կհնչեն Ամանորի և Սուրբ Ծննդյան թեմաներով հանրաճանաչ ստեղծագործություններ:
Ընդմիջմանը, դահլիճի ճեմասրահում կցուցադրվի կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ:
Կհնչեն Ամանորի և Սուրբ Ծննդյան թեմաներով հանրաճանաչ ստեղծագործություններ:
Ընդմիջմանը, դահլիճի ճեմասրահում կցուցադրվի կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ: