Վլադիվոստոկի փողոցներում վագր է նկատվել. քաղաքում ուժեղացված ծառայություն է տարվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում նախօրեին ստեղծված օպերատիվ խմբերը փնտրում են փողոցում զբոսնող վագրին, որի մասին բնակիչները ահազանգել են ոստիկանություն: Այս մասին հայտնում է TACC-ը:
Մասնագետները կարծիք են հայտնել, որ ամուրյան վագրը, հավանաբար, մոլորվել է և այժմ պետք է գիշատիչին օգնել վերադառնալ անտառային հատված, որի հարևանությամբ բնակիչները նկատել են նրան նախօրեին:
Նշվում է նաև, որ 2 շաբաթ առաջ վագրին նկատել են հարևան՝ Արտյոմ քաղաքում: Մասնագետները համոզված են, որ քաղաքներով զբոսնում է նույն վագրը:
Մինչ Վլադիվոստոկում փնտրվող գիշատիչի թեման համար առաջինն է քաղաքում ՝ օպերատիվ ջոկատները փնտրում են ամուրյան վայրի կատվին, որը կարծես գետնի տակ է անցել:
Բնակչությանը հորդորում են վագրի հետ հանդիպման դեպքում փախուստի չդիմել և խուճապի չմատնվել: Վերջիններս նշում են, որ անհրաժեշտ է աղմուկ ստեղծել, այնուհետև հանգիստ լքել տարածքը:
Ներկայացնում ենք տեսանյութը: