Գեղարքունիքի մարզի պարեկները ևս Գիտելիքի և դպրության օրը ուժեղացված ծառայություն իրականացրեցին մարզի դպրոցամերձ տարածքներում ու փողոցներում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, նոր ուսումնական տարվա առաջին օրը, որը համարվում է Գիտելիքի և դպրության օր, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները նույնպես ուժեղացված ծառայություն իրականացրեցին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյան, Ներսիկ Գրիգորյանի, Հրաչ Ղազարյանի և վաշտերի ու դասակների հրամանատարների գլխավորությամբ պարեկները հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզի դպրոցամերձ տարածքներում ու փողոցներում:
Նպատակը մեկն է եղել, որպեսզի ապահովվի երեխաների, հետիոտների ու երթևեկության մյուս մասնակիցների անվտանգությունը:
Ուժեղացված ծառայության արդյունքում Գեղարքունիքի մարզում այսօր ոչ մի ճանապարհատրանսպորտային պատահար տեղի չի ունեցել։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի