Վլադիվոստոկի օդանավակայանում կատվի «խրախճանք»-ն արժեր 63.000 ռուբլի. տեսանյութ
Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի միջազգային օդանավակայանում գիշերը ձկան խանութ է մտել մի կատու և սկսել է ուտել 63.000 ռուբլի արժողությամբ ձկնեղենը:
Խանութի աշխատակիցները հայտնել են, որ այդ կատուն ապրում է օդանավակայանի տարածքում և երբեմն մտնում է ներսի սրահ:
Նա պատռել է պոլիէթիլային տոպրակներով դասավորված համարյա ողջ ապրանքի տեսականին՝ թարմ և ապխտած ձուկ:
Այս ամենի հետևանքով խանութը կրել է 63.000 ռուբլիի վնաս: