Կբացվի ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված պաստառների ցուցահանդես
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12.30, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (Աբովյան 50/5) տեղի կունենա ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված պաստառների ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ներկայացված են լինելու Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների կողմից պատրաստված, ՀՀ անկախության թեմայով 50 պաստառներ։
Ծրագիրն իրականացրել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը։