ԱՄՆ-ն մերժել է նախագահական ընտրություններին հետևելու ռուս դիվանագետների առաջարկությունը
ԱՄՆ Պետդեպը մերժել է նոյեմբերի 8-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին հետևելու ռուս դիվանագետների առաջարկը, գրում է «Իզվեստիա» թերթը։
«Նախաձեռնությունը պատկանում է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը, որն առաջարկել է իր դիվանագետներին ուղարկել ընտրատեղամասեր։ Մի շարք բանակցություններից հետո ԱՄՆ պետարտուղարությունը մերժել է առաջարկը»,-գրում է պարբերականը՝ հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իր աղբյուրին։
Թերթը պարզաբանում է, որ առաջարկն անմիջապես մերժվել է Օքլահոմա, Լուիզիանա և Թեքսաս նահանգներում և հղում անելով իր աղբյուրին՝ նշում է, որ Թեքսասում սպառնացել են նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկել այն դիվանագետներին, ովքեր, այդուհանդերձ, կհայտնվեն ընտրատեղամասերում։