6187 դիտում
09:16 20-10-2016
Ոչ ոք չի կարող Կարեն Կարապետյանից կամ տնտեսական բլոկի նախարարներից հաշիվ պահանջել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանն այսօր կսկսի քննարկել Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը։ Սակայն ի սկզբանե կարող ենք արձանագրել, որ ծրագրի՝ հատկապես տնտեսության զարգացմանը վերաբերող դրույթները հենց այսօրվանից էլ կարող են հռչակվել իբրև իրականացված։
Բանն այն է, որ ծրագրում չկա ոչ մի չափելի տվյալ, թե նոր կառավարությունը տնտեսության համար ինչպիսի ցուցանիշներ է խոստանում։ Այսինքն՝ ոչ ոք չի կարողանա Կ. Կարապետյանից կամ տնտեսական բլոկի նախարարներից որևէ մեկից հաշիվ պահանջել։
Օրինակ՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը երբ 2014-ի մայիսին իր ծրագիրը ներկայացրեց, տարեկան առնվազն 5 տոկոսի տնտեսական աճ էր խոստանում։ Երբ 2014-ին պարզվեց, որ տնտեսական աճը ընդամենը 4.1 տոկոս է կազմում, իսկ 2015–ին՝ 3.1 տոկոս, ակնհայտ էր, որ ծրագիրը չի կատարվել։ Բացի այդ նախորդ կառավարությունը խոստանում էր, որ երեք տարում աղքատության ցուցանիշը 10 տոկոսով կնվազի, բայց նվազեց 2 տոկոսով այս տարվա ցուցանիշն էլ դեռ հայտնի չէ, և այսպես շարունակ։ Նման «խոստումներ» Կ. Կարապետյանի կառավարության ծրագրում չկան, հետևաբար նրանց ոչ ոք էլ չի կարող մեղադրել տնտեսությունը չզարգացնելու մեջ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4354 դիտում
09:40 22-09-2017
Գալուստ Սահակյանը չի վիրավորվել Կարեն Կարապետյանից. «Ժողովուրդ»
1879 դիտում
09:31 09-03-2023
ՔՊ-ական պատգամավորը ԱԺ նախագահից հաշիվ է պահանջել. ինչու օգնականը պարգևավճար չի ստացել․ «Ժողովուրդ»
20317 դիտում
09:39 15-09-2016
Նախարարներից միայն Արփինե Հովհաննիսյանն է ժպիտով դիմավորել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը