5815 դիտում
17:17 22-09-2016
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նորանշանակ նախարարներից համարձակ քայլեր է ակնկալում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը գործադիրի ղեկավարը շնորհավորել է նորանշանակ նախարարներին և նշել, որ նրանք համեստ, պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ առաջիկայում նախարարները կներկայացնեն համապատասխան ծրագրեր իրենց ղեկավարած ոլորտների զարգացման վերաբերյալ: «Շնորհակալություն եմ հայտնում, որ համաձայնել եք համատեղ աշխատել և ակնկալում եմ շատ համարձակ, գործնական քայլեր»,-ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ այժմ քննարկման փուլում է և հետագայում կկիրառվի նախարարությունների, գերատեսչությունների գործունեության արդյունավետության գնահատման համակարգ, որի գլխավոր հայտանիշը կլինի ներդրումների ներգրավումը:
Այնուհետև Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին խաղողի մթերման գործընթացի կազմակերպման վերաբերյալ: Այդ առումով Կարեն Կարապետյանը կարևորել է խնդրի լուծման տարբերակների և համապատասխան հայեցակարգի մշակումը՝ երկարաժամկետ կտրվածքով:
Գործադիրի ղեկավարը, մասնավորապես, անդրադառնալով Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում խաղողի մթերման խնդրին՝ նշել է, որ «Վեդի Ալկո» ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները: «Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ, թե ինչպես խնդիրը լուծել, այդ թվում՝ պետությունը ֆինանսավորում է և ամբողջ կառավարումը վերցնում իր վրա: Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն և էֆեկտիվ կառավարիչը չէ, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթ պետք է ներգրավենք»,- նշել է վարչապետը:
Նմանատիպ նյութեր
20323 դիտում
09:39 15-09-2016
Նախարարներից միայն Արփինե Հովհաննիսյանն է ժպիտով դիմավորել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին. «Հայկական ժամանակ»
1054 դիտում
21:05 28-02-2024
Հայաստանն ու Ադրբեջանը համարձակ քայլեր են արել անցյալը թողնելու և առաջ գնալու համար. Բերբոք
Այս բաժնից
889 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
478 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
733 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը