Կայծակն հարվածել է Մյունխենից Մոսկվա թռչող օդանավին
Մյունխենից Մոսկվա թռչող Airbus А-320 ուղևորատար օդանավին կայծակը հարվածել է երկնքում, որը սակայն կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Կայծակի հարվածի հետևանքով վնասվել է օդանավի առջևի մասը, որը մասամբ այրվել է:
Օդանավի անձնակազմը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել Մոսկվայի Շերեմետյեվո օդանավակայանում: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
Օդանավի վնասվածքներն ուսումնասիրոելուց հետո փորձագետները եկել են այն եզրակացության, որ օդանավը կդադարեցնի թռիչքները: