Լոնդոնի օդանավակայանում անօդաչու սարքը հարվածել է վայրէջք կատարող ուղևորատար օդանավին
Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում անօդաչու թռչող սարքը հարվածել է այդ պահին վայրէջք կատարող ուղևորատար ինքնաթիռին, հաղորդել է ITVհեռւստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ ապրիլի 17-ին, տեղի ժամանակով ժամը 12:50-ին:
British Airways ավիաընկերությանը պատկանող օդանավն իրականացնում էր Ժնև-Լոնդոն չվերթը, երբ տեղի է ունեցել միջադեպը: Ոստիկանության փոխանցմամբ՝ պարզվել է, որ օբյեկտը, ենթադրաբար՝ անօդաչու թռչող սարք, հարվածել է օդանավի դիմացի մասին:
Այդուհանդերձ, այն վնաս չի հասցրել և odanavy բարեհաջող վայրէջք է կատարել: