Սիրիայի խորհրդարանը Ղրիմը Ռուսաստանի անբաժանելի մաս է ճանաչել
Սիրիան խորհդարանի նախագահ Հադիա Աբբասը Sputnik գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարելէ, որ Սիրիան Ղրիմը Ռուսաստանի անբաժանելի մաս է ճանաչել, հաղորդում է Ria Novosti-ն։
«Մենք ընդունում ենք, որ Ղրիմը Ռուսաստանի անբաժանելի մասն է»,-ասել է Հադիա Աբբասը՝ հավելելով, որ Սիրիայի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները ռազմավարական ու հեռանկարային են, իսկ իշխանությունները մտադիր են աշխատել դրանք բոլոր ուղղություններով զարգացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ հարաքվեի արդյունքներով՝ Ղրիմը տարանջատվեց Ուկրաինայից և միացավ Ռուսաստանին։ Դրա օգտին քվեարկել էր թերկակղզու բնակչության ավելի քան 95 տոկոսը։