Սիրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը
Սիրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան ՙՀալեպահայեր՚ խմբից:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ սիրիական խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը և պահանջել է աշխարհի բոլոր երկրներից նույն քայլին դիմել` նման աղետներից խուսափելու համար: