211652_close_icon

ՀՀԿ-ն խանդի տեսարան է սարքում. «Չորրորդ իշխանություն»

views-count3110 դիտում article-date 10:49 19-10-2016
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո ընդդիմադիր երեք ուժերի համագործակցությանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ բաղդասարյանն ասել է. «Մեկ գիշերվա քաղաքական ամուսնությամբ հանրությանը չեք խաբի»: «ՉԻ» - Վահրամ Բաղդասարյանն, իհարկե, ավելի լավ գիտի, թե ինչպես պետք է խաբել հանրությանը, մանավանդ, որ այդ ընդդիմադիր երեք ուժերից երկուսը ժամանակին «քաղաքականապես ամուսնացած են եղել» ՀՀԿ-ի հետ, ընդ որում՝ ավելի տևական ժամանակով: Բայց խնդիրը դա չէ: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հարցն այնպես է ներկայացնում, կարծես հանրությանը խաբել-չխաբելն էր պատճառը, որ ընդդիմության ավագանիներից 4-ը թաքուն քվեարկեցին ՀՀԿ թեկնածուի օգտին: Հիմա «մի գիշերով» էին ամուսնացել, թե ավելի երկարաժամկետ՝ ի՞նչ նշանակություն ունի, կարևորը՝ որ «զագսով-բանով» համաձայնագիրը ստորագրել էին: Թե՞ ՀՀԿ-ն խանդի տեսարաններ է սարքում, որովհետև լավ գիտի, որ այդ ուժերից մեկն իրականում իր հետ է «ամուսնացած»: Կամ՝ առնվազն ժամանակ առ ժամանակ կատարում է ամուսնական պարտականությունները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր