211652_close_icon
views-count1573 դիտում article-date 08:20 14-11-2014

«Խանդի» տեսարան` ՀԱԿ-ում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ըստ շրջանառվող լուրերի` ԱԺ ՀԱԿ խմբակցությունում քաղաքական «խանդի» տեսարաններ են եղել այն պատճառով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը օրերս առանձին հանդիպում է ունեցել իրենց խմբակցության անդամ Լյուդմիա Սարգսյանի հետ: ՀԱԿ-ի վերնախավը չի կարողանում հասկանալ, թե ինչու է Գ. Ծառուկյանը որոշել առանձին հանդիպել խմբակցության ներկայացուցչի հետ։ Վերնախավում մտածում են, որ ԲՀԿ առաջնորդի այս քայլը նպատակ ունի իրենցից «պոկել» իրենց համակիր կուսակցության ղեկավարին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր