2236 դիտում
10:41 22-03-2016
26-ամյա ՀՀԿ-ական ընտրակեղծարարը տուգանվել է 500.000 դրամով. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երևանի Կենտրոնում տեղակայված 9/17 տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար, 26-ամյա ՀՀԿ-ական Հասմիկ Հովհաննիսյանն օրերս դատապարտվել է 500 հազար դրամ տուգանքի՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ այլ անձանց փոխարեն քվեարկելու համար։ Այս դատավարությունը ևս ընթացավ հայտնի սցենարով՝ ընտրակեղծարարն ընդունեց մեղքը և խնդրեց արագացված դատաքննություն կիրառել, արդյունքում՝ ստացավ ամենամեղմ պատիժը։
«ՉԻ» տեղեկություններով, Հասմիկ Հովհաննիսյանի հանցագործությունը բացահայտվել է։ «Թրանսփերենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության դիտորդի կողմից, երբ վերջինս նկատել էր, թե Հասմիկ Հովհաննիսյանն ինչպես էր ուրիշի փոխարեն ստորագրում և քվեարկում։ Ինչպես պեդում են «ՉԻ» լավատեղյակ աղբյուրները, 26-ամյա ՀՀԿ-ական ընտրակեղծարարը հանրաքվեի օրը փորձել էր կեղծել նաև հանձնաժողովի ընդդիմադիր անդամներից մեկի ստորագրությունը, և այս ուղղությամբ նախաքննական որոշ գործողություններ են իրականացվել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2260 դիտում
10:29 29-03-2016
26-ամյա ընտրակեղծարարը հանրաքվեի օրն իրեն վատ է պահել. «Չորրորդ իշխանություն»
7910 դիտում
10:17 20-01-2017
Ընտրակեղծարարը լքել է Հայաստանը և բնակություն հաստատել ԱՄՆ-ում. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1033 դիտում
08:00 30-01-2025
Ո՞ր կազմակերպությունն է արձանագրել ամենախոշոր առաջընթացներից մեկն անցած տարվա ընթացքում. «Փաստ»