Կառավարության նոր ծրագիրը սկզբունքորեն տարբերվում է նախորդներից. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կառավարությունը հրավիրել է արտահերթ նիստ, որի օրակարգում եղել է երկու հարց` կառավարության նոր ծրագրի նախագծի քննարկումը և այն ընդունելու նպատակով Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարելու որոշումը:
«Ծրագիրը կառավարությունում արժանացել է հավանության և որոշվել է հոկտեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել, որի օրակարգում կլինի հենց ծրագիրը:
Նախորդ կառավարությունների ծրագրից այս մեկը սկզբունքորեն տարբերվում է: Եթե նախկին բոլոր ծրագրերի նախաբաններում առկա է եղել «ծրագիրը ներառում է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները» նախադասությունը, այս մեկում նման ակնարկ անգամ չկա:
Սա պատահականությո՞ւն է, թե՞ նոր վարչապետի սկզբունքային մոտեցումը՝ առայժմ դժվար է ասել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]